Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարծում է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն գերազանցում է Պեպ Գվարդիոլային:
«Նախապատվությունս տալիս եմ Ժոզեին: Մոուրինյոյի մակարդակին հասնելու համար Գվարդիոլան պետք է երկար ճանապարհ անցնի: Իմ կարծիքով՝ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է:
Նա միշտ կարողանում է համապատասխան խոսքեր գտնել իր ֆուտբոլիստների համար: Դա ծայրահեղ վտանգավոր է հակառակորդների համար: Դա հենց այն է, ինչը Մոուրինյոյին դարձնում է լավագույնն աշխարհում»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































