Կիրակի, մայիսի 10-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ :
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրել է ներքաղաքական վերջին զարգացումները, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, կուսակցության հիմնական առաջնահերթությունները, խոսել ժողովրդի հետ բաց-սրտացավ աշխատելու համայնքապետերի պարտավորության ու պատասխանատվության, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելու անհրաժեշտության, համայնքների խոշորացման ՀՅԴ պատկերացումների մասին:
Համայնքապետերը ներկայացրել են իրենց խնդիրները, սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը, բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնցով պետք է զբաղվի ՀՅԴ ԱԺ խմբակցությունը:










































