«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը մտադիր է ցանկացած գնով ձեռք բերել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի իրավունքները:
Goal-ի տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 95 մլն եվրո վճարել 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Ընդ որում, «քաղաքայիններ»-ը պատրաստ են շաբաթական 350 հազար եվրո աշխատավարձ առաջարկել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 35 հանդիպում է անցկացրել թուրինյան ակումբի կազմում, 10 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:









































