Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել Մինսկում, հաղորդում է RIA Nocosti-ն:
«Բելառուսական կողմը հակված է մնում «մեկ Չինաստան» քաղաքականությանը, ընդունում է, որ ՉԺՀ-ն միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը: Թայվանը Չինաստանի անբաժանելի մասին է»,- ասվում է փաստաթղթում:
Պայմանագրի համաձայն` Մինսկը և Պեկինը չեն անդամակցելու այնպիսի միությունների, որոնք վնասում են կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը:
Բելառուսը և Չինաստանը պայմանավորվել են համագործակցել ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում, համատեղ առաջ մղել Մետաքսի ճանապարհի ստեղծումը և միջոցներ ձեռնարկել Եվրասիայում կայունություն պահպանելու համար:










































