Fullpicture.ru կայքը ներկայացնում է աշխարհում գործազրկության բարձր մակարդակ ունեցող թոփ-10 երկրները:
10-րդ տեղում Քենիան է: Այս աֆրիկյան երկրում գործազրկության մակարդակը 40 տոկոս է:

9-րդ տեղում Կենտրոնական Ամերիկայում գտնվող Հայիթին է: 2010-ի տվյալներով գործազրկության պաշտոնական մակարդակը 40.6 տոկոս է:

8. Այս ցուցակում հայտնված միակ եվրոպական պետությունը Բոսնիա Հերցեգովինան է: Այստեղ գործազրկությունը 2013-ի տվյալներով 44.3 տոկոս է կազմում:

7. Այս հորիզոնականում Նեպալն է 46 տոկոս գործազրկության մակարդակով:

6-րդ տեղը զբաղեցնում է Սենեգալը, որտեղ բնակչության գրեթե կեսը` 48 տոկոսը, գործազուրկ է:

5. Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում 2012-ին գործազրկության մակարդակը կազմել էր 53 տոկոս:

4. 2004-ի տվյալներով Թուրքմենստանում բնակչության մոտ 60 տոկոսն աշխատանք չի ունեցել:

3. Բուրկինա Ֆասոյի բնակիչների 77 տոկոսը գործազրուկ է:

2. Աֆրիկայի ամենահին հանրապետությունը` 1821-ին հիմնադրված Լիբերիան, 2004-ին աչքի էր ընկնում 90 տոկոս բնակչության գործազրկությամբ:

1. Այս առումով համաշխարհային առաջատար է Զիմբամբվեն, որտեղ բնակչության 95 տոկոսն աշխատանք չունի:










































