Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ, մեծ հարգանք էր վայելում աշխատանքի վայրում և ընկերական շրջապատում ու նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:











































