Friday, 03 05 2024
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև

«Ես ոչնչից չեմ վախենում և ինձ համար համաներում չեմ պահանջում». Սաակաշվիլի

Այսօրվա իր ուղերձում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ 2008 թ. պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար մահապատիժ էր սահմանել, որն իրեն չէր վախեցրել, և առավել ևս հիմա իրեն չեն վախեցնում Վրաստանի նոր իշխանությունների սպառնալիքները` կապված քրեական հետապնդում սկսելու հետ: Նա նշել է, որ ոչնչից չի վախենում և պատրաստ է պատասխան տալ իր բոլոր արածների համար:

«Ձեզ դուր է գալիս, թե ոչ, մենք ստեղծել ենք ժամանակակից և ուժեղ Վրաստան և այն մարդիկ, ովքեր եղել են և գտնվում են իմ կողքին արժանի չեն իրավապահ մարմինների կողմից ամենօրյա հետապնդումների»,- հայտարարել է նախագահը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ինքը չի խոսում համաներման մասին, սակայն խոսում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցման մասին:

«Այսօր իշխանությունը ճնշումների, սպառնալիքների ճանապարհով վերացնում է ընդդիմությանը, սակայն մենք խնդրում ենք մարդկանց հանգիստ թողնել և չենք ուզում համաներում՝ նախագահի, կամ կառավարության նախկին պաշտոնյաների և փոքրամասնության պատգամավորների համար»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահը ողջունել է սահմանադրական փոփոխությունների առնչությամբ խորհրդարանի փոքրամասնության և մեծամասնության համաձայնությունը, որը նաև իրեն է գոհացնում: Սակայն համաձայնություն չի լինի եթե շարունակվեն նախկին և ներկայիս պաշտոնյաների նկատմամբ հետապնդումները:

Սաակաշվիլին նշել է, որ նման հետապնդումները կհանգեցնեն նրան, որ Վրաստանից երես կթեքի Եվրոպան, և Վրաստանն այդպես էլ չի նստի այդ գնացքը, որը շատ բան է խոստանում և հարկավոր չէ բաց թողնել այդ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում