Saturday, 04 07 2026
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը

Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում մատուցվել է Հայրապետական Ս. Պատարագ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասնակցելու առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում:

Սրբազան արարողությանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պատվավոր հյուրեր, Միացյալ Նահանգների տարբեր ծուխերից ու համայնքներից այս առիթով ժամանած հազարավոր հավատացյալներ, Վաշինգտոնի Արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն Կարդինալ Դոնալդ Վերլը և Քույր Եկեղեցիների այլ ներկայացուցիչներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն է բերել ներկաներին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը հընթացս սուրբ պատարագի արարողության

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Ամենայն որ առնէ զարդարութիւն՝
առ ի նմանէ է ծնեալ» (Ա Յովհ. Բ 29)

Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

Աղոթաբույր այս տաճարում հավաքվել ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով: Սրբազան պատարագի ընթացքին ունկնդիր եղանք Հովհաննես առաքյալի Երկրորդ թղթի հետևյալ խոսքին, թե ամեն ոք, ով արդարութիւն է անում, Նրանից, այսինքն` Աստծուց է ծնված: Առաքյալը Աստծուն որդիանալը պայմանավորում է մարդու արդարությամբ: Արդարության մասին առաքյալի ուղերձը ամբողջանում է այսօր ընթերցված Ավետարանում` ի ծնե կույրի պատմության դրվագով (Յովհ. Թ): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ինչպես պատմում է ավետարանիչը, բժշկում է ի ծնե կույր մի մարդու: Փարիսեցիները, սակայն, չեն ընդունում հրաշագործ բժշկության փաստը և տաճարից արտաքսում բժշկվածին: Տիրոջ կողմից տեսողություն ստացած անձը ձեռք է բերում նաև հոգևոր տեսողություն և ճանաչում Քրիստոսին որպես «լույսն աշխարհի» (Յովհ. Թ 5): Մինչդեռ տեսողություն ունեցողները կուրանում են ճշմարտության առջև: Ահա ավետարանական մի պատում, որ նկարագրում է հոգևոր կուրության ողբերգությունը` պայմանավորված ճշմարտության, ակնհայտ իրողության ժխտումով, որը ծնեց անարդարություն և չարիք:

Ավետարանական այս պատումը այսօր նույնպես արդիական է: Մեր ժողովուրդը 100 տարի շարունակ բախվում է Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը: Թուրքիան իր ժխտողականությունը իրագործում է պետական մակարդակով, դիվանագիտական խարդավանքներով ու ճնշումներով: Ժամանակը, ինչպես և այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, որ անհեռանկար է Թուրքիայի այս ամոթալի քաղաքականությունը: Ճշմարտությունը, արդարության մեր կանչը արձագանքում են աշխարհում, մարդկանց, ժողովուրդների սրտերում: Նորանոր երկրներ, պետական կառույցներ, հեղինակավոր կազմակերպություններ ճանաչում և դատապարտում են քսաներորդ դարասկզբին մեր ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը` որպես Ցեղասպանություն: Բայց միաժամանակ ականատես ենք որոշ պետությունների կողմից դրսևորվող կրավորական կեցվածքի, որն առայժմ դիրքորոշումն է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների:

Ճշմարտության ճանաչումը, արդարության իրագործումը անհրաժեշտ է ոչ միայն մեր ժողովրդին, ոչ միայն` մեր նահատակներին, ովքեր այլևս սրբադասված` բարեխոս են աշխարհում արդարության, մարդասիրության, խաղաղության համար, այլև նույնքան` Թուրքիային` սեփական պատմությանն առերեսվելու, անցյալի ոճրագործության մեղքը թոթափելու համար, անհրաժեշտ է և ազգերի ու ժողովուրդների մեծ ընտանիքին` արդարության հիմքի վրա կառուցելու համար հաշտ ու խաղաղ իր ապագան:

Արդարության իրագործումը ճանապարհ է աստվածանմանության, Երկնավոր Հոր պարգևած որդիության շնորհին արժանանալու: Այս է հաստատում առաքյալը` ասելով, որ արդարություն գործող ամեն ոք Աստծուց է ծնված: Մինչդեռ արդարության ժխտումը` քաղաքական, տնտեսական կամ շահադիտական այլ պատճառներով, հեռացնում է Աստծուց, մարդկության կյանքը ենթարկում վտանգների: Արդարության անտեսումով, ոճիրների անպատժելիությամբ աշխարհը ականատես եղավ նոր ցեղասպանությունների, մեր օրերում շարունակվող ահաբեկչությունների, զանգվածային կոտորածների, արյունահեղությունների: Առաքյալի` Երկնավոր Հորը որդեգրվելու հորդորը կոչ է արդարությունը մշտապես իրագործելու`անձնական, պետական և հասարակական կյանքում: Կոչ է ճշմարտության պաշտպանության ու հաղթանակի, բացառելու ճշմարտության և արդարության առջև փարիսեցիական կուրությունը, որպեսզի մարդկությունը կարող լինի ընթանալ դեպի արդար, բարօր ու համերաշխ աշխարհ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Արդար Աստծո որդիներ որպես` մենք պիտի շարունակենք աննվազ ջանքերը մեր ազգի հանդեպ, ինչպես և մարդկության կյանքում արդարության հաստատման և հաղթանակի համար: Այս ձգտումով և ոգով մեր ժողովուրդը իր մասնակցությունը բերեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում, ինչպես և Արցախ աշխարհի ազատագրության գործում, որոնց հիշատակումով հաղթական և տոնական են մայիսյան այս օրերը: Հայրապետական Մեր հորդորն է, որ հաստատուն մնաք արդարության մեր պայքարում, անսասան` ազգաշեն ու հայրենաշեն ընթացքներում և շարունակեք բարի արարումներով շենացնել ազգային-եկեղեցական մեր անդաստանը, զորացնել պետական և հայրենական մեր կյանքը: Հայրենիքը, պետականությունը և Եկեղեցին այն արժեքներն են, որոնք ամուր են պահում ազգի գոյության, ազգային ինքնագիտակցության հիմքը: Զորեղ լինի հայրենիքը, զորեղ կլինի նաև ազգը, և դրանով նույնքան զորեղ` մեր պահանջատիրությունը` Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, հատուցման և հետևանքների վերացման:

Հայրենանվիրումի և ազգանվիրումի ոգին է, որ պիտի առաջնորդի մեզ`համախմբվելու ազգային մեր անդաստանում ծառացած խնդիրների դիմագրավման համար: Հայրենաբնակ հայորդիների կյանքում հառնած մարտահրավերները, արցախյան հիմնահարցը, հակամարտությունների պատճառով սիրիահայության և իրաքահայության դժվարին կացությունը շեշտում են հրամայականը`միաբանությամբ հաղթահարելու առկա նեղություններն ու խնդիրները: Եղբորն աջակցելը, ազգ ու հայրենիք շենացնելը նույնպես արդարության իրագործում է, ըստ Աստծո կամքի ընթանալու հաստատակամություն և Աստծո որդիության շնորհին արժանանալու երաշխավորված ուղի:

Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ երկնքի ներքո, շինության ու բարօրության մեջ պահի ու պահպանի Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեր Հայրենիքն ու ողջ ժողովրդին և պարգևի հավատավոր գործոց հաջողություններ և երկնառաք բյուր բարիքներ:

Սրտագին ողջունում ենք այս սրբազան Պատարագին ներկայությունը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, ի մասնավորի Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականաց, որ եղբայրական սիրով և պատրաստակամությամբ հնարավորություն ընձեռեցին Պատարագ մատուցելու այս սրբազան տաճարում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում