Էլթոն Ջոնը որոշել է վերջ տալ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի հետ թշնամանքին: «Տարիների հետ հասկանում ես, որ կյանքը շատ կարճ է՝ նման վեճերի վրա ծախսելու համար: Ես կարծում եմ, որ նրանք արտահայտվել են առանց մտածելու: Համոզված եմ, որ իրենց բառերի համար զղջացել են: Նրանք վատ մարդիկ չեն»,- ասել է Ջոնը իր վերջին համերգներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է starslife.ru-ն:
Հիշեցնենք, որ վերջերս Դոմենիկոն և Ստեֆանոն հայտարարել են, որ փոխնակ մայրերից արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաները «քիմիական» են: Էլթոնը և իր զուգընկերը ունեն այդպես ծնված 2 որդի, և այդ խոսքերը նրանց համար հնչել են որպես անձնական վիրավորանք:
Քննադատություններին ի պատասխան՝ դիզայներներն ասել են, որ գեյերը չպետք է երեխաներ ունենան: Էլթոն Ջոնը զայրացել է և որոշել այրել այդ ապրանքանիշի իր բոլոր իրերը: Ճիշտ է, մի քանի օր անց նրան տեսել են այդ բրենդի պայուսակով:










































