Իրաքի Դիալա գավառի բանտից կալանավորների փախուստը, որի ընթացքում զոհվել են ավելի քան 60 կալանավորներ և անվտանգության 12 աշխատակիցներ, կազմակերպել են ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման գրոհայինները: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
«ԴԱԻՇ-ն է մեղավոր սպանությունների և խմբավորմանը պատկանող կալանավորների՝ ազատության մեջ հայտնվելու համար»,- ասել է այն քաղաքի քաղաքապետը, որտեղ տեղակայված է բանտը: Նման կարծիքի է նաև գեներալ Ահմեդ ալ-Թիմիմին՝ գավառի անվտանգության ծառայության կենտրոնից:








































