ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 9-ին հիշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի խոսքերը, ով 65 տարի առաջ Եվրոպայի ժողովուրդներին միավորվելու և մայրցամաքում պատերազմն անհնարին դարձնելու կոչ է արել:
«Շումանի կոչը՝ հարթել դարավոր տարաձայնությունները, որը հնչեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 5 տարի անց, Եվրամիության հիմքը դրեցին: Տարիների ընթացքում մեր Միությունն աճել է՝ դառնալով 6-ից 28 անդամ և աշխարհում ամենախոշոր խաղաղարար նախագիծը: Մեր հիմնադիր հայրերի երազանքները կյանքի են կոչվել»,- նշել է նա:
Այնուամենայնիվ, նրա խոսքերով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը չպետք է ընդունել որպես ավարտված, չէ՞ որ դրանք պաշտպանելու համար պետք է մշտապես աշխատել:
«Քանի որ պատերազմի ուրվականը վերադարձել է մեր մայրցամաք, մեր միասնությունը մնում է մեր հզորագույն ուժը»,- ասել է Մոգերինին:
Նա նաև նշել է, որ Եվրոպան պատասխանատվություն է կրում ժողովրդի արժեքների և շահերի պաշտպանության համար:









































