Դորտմունդի «Բորուսիա»-ն հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում կայանալիք «Հերտա»-ի դեմ հանդիպման համար:
Դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
«Բորուսիա». Լանժերակ, Դուրմ, Սուբոտիչ, Հյումելս, Շմելցեր, Կել, Գյունդողան, Մխիթարյան, Կագավա, Կամպլ, Օբամեյանգ։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 17.30-ին:

































