Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում հանձնվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպման ցավալի պարտությունից հետո:
Իսպանացի մասնագետը հավատում է, որ իր թիմը մրցաշարի եզրափակչի ուղեգիր կնվաճի:
«Ես լավատես եմ: Առջևում 90 րոպե պայքարելու հնարավորություն ունենք, ընդ որում` սեփական հարկի տակ: Ես հավատում եմ, որ «Բավարիա»-ն կհաղթի «Բարսելոնա»-ին և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր կնվաճի: Կատալոնացիները դեմ խաղը բարդ կլինի, բայց մենք կարող ենք անհրաժեշտ արդյունքի հասնել»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:


































