Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին:
«Մարիոյի հետ խնդիրներ չեն լինում: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է` մեծ ներուժով: Գյոտցեն շատ է խաղացել ընթացիկ մրցաշրջանում, բայց, միևնույնն է, լավ մարզավիճակում է: Նա զգայուն ֆուտբոլիստ է, իմ հանդիպած պրոֆեսիոնալներից լավագույնն է:
Մարիոն առաջինն է գալիս մարզման, հեռանում` վերջինը: Նա այլ կարգի ֆուտբոլիստ է: Մեզ անհրաժեշտ են նրա խաղային որակները»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:







































