Նեպալում երկրաշարժից հետո սողանքներով գետերի ծածկվելուց հետո երկու լիճ է գոյացել, որոնք վտանգավոր են բնակիչների համար: Սա պարզվել է տուժած շրջանների արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում, հայտնում է ВВС-ն:
Ըստ փորձագետների՝ նոր լճերը Նեպալի արևմուտքում կարող են ցանկացած պահի քանդել սողանքների ստեղծած պատնեշները և հեղեղել դրանցից ներքև գտնվող բնակավայրերն ու տնտեսական ենթակառուցվածքները:
Վերջին տվյալներով՝ Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ, ավելի քան 14.000 մարդ տուժել է:









































