Չիլիի հարավային ափերի մոտ սատկել են առնվազն 37 կետեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Չիլիի ձկնորսության ազգային ծառայության տվյալներով՝ կաթնասունները ափ են նետվել:
Ըստ փորձագետների՝ Չիլիում նախկինում ևս նման երևույթներ նկատվել են: Կետերին գտել են օտարերկրացի գիտնականները, որոնք հետազոտություններ էին անցկացնում այդ շրջանում:
Պատճառները դեռևս անհայտ են:









































