Իրանի մայրաքաղաք Թեհրանում զանգվածային երթ է տեղի ուենցել` Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած երկրների օպերացիայի դեմ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հաջակցություն Եմենի ժողովրդի ակցիա անցկացնելու կոչ է արել Իրանի ԶԼՄ-ների կոորդինացիոն խորհուրդը: Երթը սկսվել է ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Մարդիկ փողոց են դուրս եկել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի գործողությունները դատապարտող կարգախոսներով:
«Մենք չեն լռի, քանի դեռ չի դադարել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի ժողովրդի ճնշումը: Այսօրվա ակցիան առաջինն է հանրահավաքների շարքում, որոնք առաջիկա օրերին տեղի կունենան ամբողջ Իրանում»,- հայտարարել է երթի կազմակերպիչ Բահման Հասան Բորը:









































