Մթնշաղի սագայի աստղ Քրիստեն Ստյուարտը հեշտորեն կարողանում է կերպարանափոխվել՝ տղայի շարժուձև ունեցող աղջկանից վերածվելով ոճային լեդիի: Նրա զգեստապահարանում տեղ են գտել ջինսերը, փեշերը, շապիկներն ու զգեստները: Իր նորաձևության նախասիրությունների մասին նա խոսել է Harper’s Bazaar-ի հետ:
Նա խոստովանել է, որ չի կարողանում դիմահարդարվել, սակայն չի կարող ապրել առանց աչքերի մատիտի:
Երկրպագուները նրան հաճախ են մեղադրում մազերը հավաքել չկարողանալու մեջ, իսկ անձամբ Քրիստենը հայտարարել է, որ չի ձգտում անթերի սանրվածք ունենալ:
Նա զրույցի ընթացքում պատմել է նաև իր ֆիթնես ռեժիմի մասին:
«Երբ ես լավ ֆիզիկական մարզավիճակում եմ, ապա 1 փորձից անում եմ 40 ձգում, եթե վատ մարզավիճակում եմ՝ միայն 10: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար ես անում եմ օրական 250 ձգում՝ ամեն կես ժամը մեկ` 20 անգամ»:
.











































