Ամենահեղինակավոր՝ Grammy մրցանակի քառակի դափնեկիր Սեմ Սմիթը տխուր լուր է հայտնել իր երկրպագուներին, հայտնում է starslife.ru-ն:
Twitter-ի իր էջում նա հաղորդագրություն է տեղադրել, որում հայտնել է իր առողջական վատ վիճակի մասին:
Պարզվում է, որ երգչի ձայնալալերը գտնվում են «անաշխատունակ» վիճակում ու որպեսզի ուղղվի այդ խնդիրը, նրան հարկավոր է վիրահատության ենթարկվել:
Երաժիշտը որոշել է չձգձգել ու սկսել վիրահատական միջամտությունը հաջորդ շաբաթ:
Սակայն նա որոշ զոհաբերությունների է դիմել ու տեղափոխել է համերգների մի մասը, որոնք պլանավորած է եղել մոտակա մեկուկես ամսում: Հենց այդքան, ըստ բժիշկների կանխատեսումների, անհրաժեշտ կլինի Սմիթին` վերականգման համար:
Ներկայում կազմակերպիչներն ու դերասանի մենեջերը քննարկում են համերգները դեկտեմբեր տեղափոխելու հարցը:









































