Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանն իր գոյությունը, կարծես, այնքան էլ չի արդարացնում։ Կառավարությունը նախատեսում է առաջիկա նիստում որոշում ընդունել կայանի 2012 թ. հունվարի 1-ի ֆինանսական արդյունքների հիման վրա թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում: Այն համապատասխանեցվելու է 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 3 մլն 114.9 հազ. դրամ: Ներկայում ընկերության կանոնադրական կապիտալը 6 մլն 400 հազ. դրամ է:
Նշենք, որ այս բանկում դեռ նախորդ դարի 80-ականներից պահվում է տոհմային արժեքավոր ցեղերի անասունների մոտ 350 հազ. չափաբաժին սերմնահեղուկ: Դրա պահպանման համար ամեն տարի բյուջեից միջոցներ են հատկացվում, թեև սերմնահեղուկն առայժմ պահանջարկ չունի: