Վրաստանը դեռ ոչ բոլոր հանձնարարականներն է կատարել՝ ԵՄ-ի հետ այցագրերը չեղարկելու համար։ Եվրահանձնաժողովը օրենսդրության փոփոխության և ինստիտուցիոնալ շրջանակների հավելյալ քայլերի է սպասում՝ ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
«Վրաստանի առաջընթացը կարճ ժամկետներում եղել է զգալի ու համապատասխանում է երկրորդ փուլի նպատակներին (այցագրային ազատականացում): Գործող օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները, որոնք ներառված են այցագրերի ազատականացման գործողությունների ծրագրի 4 բաժիններում, համապատասխանում են եվրոպական ու միջազգային չափանիշներին, սակայն Վրաստանը նախկինի պես պետք է կատարի մնացած հանձնարարականները, կպահանջվեն բոլոր մասնակիցների շարունակական ջանքերը»,- նշում է Եվրահանձնաժողովը:









































