ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, մոտ մեկ ամիս առաջ մեկնել էին Երուսաղեմ ուխտագնացության: Թե ինչ է փոխվել «բարեպաշտ» քրիստոնյաների կյանքում ուխտագնացությունից հետո՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Սեյրան Սարոյանը:
– Պարոն Սարոյան, ինչո՞ւ որոշեցիք ուխտի գնալ սուրբ քաղաք:
– Ամեն մարդ գոնե մեկ անգամ պտի էթա Երուսաղեմ, բայց ես արդեն երկրորդ անգամ եմ գնացել ու էլի էթալու եմ:
– Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում դրանից հետո:
– Հոգու հանգստություն. չենք էթում բիզնես անում, հոգու հանգստության համար…
– Հոգին ծանրանում է վատ բաներ անելուց, մեղքերից…
– Դու չես պատկերացնում՝ պատերազմը ինչ բան ա: Դու քանի՞ տարեկան ես, խի՞ ես տենց հարց տալի, պատերազմի միջով անցած մարդու հոգին ոնց կարա հանգիստ լինի: Էդքան ախպեր ու ընկեր ենք կորցրե մեր ձեռներու մեջ… հե՞շտ ա: Քի՞չ բան ենք արե, էդքան պատերազմով անցեր ենք, քի՞չ բան ա, քու կարծիքով էլ ի՞նչ պիտի անենք:
– Այսինքն՝ այդ պատճառո՞վ էիք գնացել:
– Չէ, այ ցավդ տանեմ, ասում եմ՝ գնացեր ենք… Սուրբ հող ա… Ձեր տան մեջ էլ նորմալ Ասուն աղոթես, կըլնի նույն բանը, ուղղակի ես ուզում եմ՝ էթում եմ, վա՞տ բան եմ անում:
– Չասացիք՝ դրանից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվում:
– Ի՜նչ պտի փոխվի: Նորմալ մարդիկ ենք, ով գնաց Երուսաղեմ, եկավ, բա՞ն պտի փոխվի կյանքում: էդ եմ ասում՝ հոգու հանգստություն: …Ուրեմս եթե էթաս տենաս մեր ազգը, մեր հայկական եկեղեցիները, մենք ինչ հարստություն ունենք ընդեղ՝ հոգևոր հարստություն, ոչ թե որ փողի մասին ա խոսքը, անկախ քեզնից, որ դու հայ ես, քեզի լավ ես զգում: Էթում ես Տիրոջ գերեզմանին, ավելի լավ ես զգում, հասկանում ես, որ դու հայ քրիստոնյա ես, ավելի մոտիկից ես ծանոթանում:
– Իսկ լավ չե՞ք զգա, եթե ողջ տարին քրիոտոնեական արժեքներով ապրեք:
– Է՜, բա ըտենց էլ անում ենք, էլի, բա էլ ո՞նց անենք, ո՞նց չենք ապրում, բա էս ի՞նչ ա:Էսքանը չե՞ս տեսնում, որ էդ հոգևոր արժեքն ա: Էնտեղ էլ խաչքար տարանք-դրեցինք, մեր հարյուրամյակի զոհերի համար, էնդեղ էլ երկրապահներ ունենք… միջոցառումներ ենք անում, ինչքան կարանք՝ ժողովրդի ոգին պիտի բարձրացնենք, էդ էլ մեր պարտքն ա:
Մանրամասները՝ տեսանյութում:




































