Թուրինի «Յուվենտուս»-ը մերժել է կատալոնական «Բարսելոնա»-ի՝ Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման նպատակով արված առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց առաջարկել էր 80 մլն եվրո:
Տեղեկություններ էին տարածվել, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան օրեր առաջ հանդիպել էր Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ: Ռայոլան հրաժարվել էր մանրամասներ հրապարակել հանդիպումից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պոգբան մերժել էր ՊՍԺ-ի առաջարկած երկարաժամկետ պայմանագիրը՝ 300.000 եվրո շաբաթական աշխատավարձով:






































