«Ինքս որպես գյումրեցի պատգամավոր բազմաթիվ ահազանգեր ստացանք այս ընթացքում, մասնավորապես Շիրակի մարզից»,-ասաց ԱԺ ՕԵԿ պատագամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց, որ Շիրակի մարզը առաջին հորզոնականն է զբաղեցնում արտագնա աշխատանքների թվով:
«Հիմա բոլորը մտահոգության մեջ են, բազմաթիվ ահազանգեր են ստացվում, թե կարո՞ղ է մեզ հետ առանձին պայմանագրեր կնքվեն, կարո՞ղ է մեզ առանձին վերահսկողության տակ վերցնեն: Հիմա հարց է առաջանում, թե ո՞ւմ էր պետք այս հապճեպ օրենքի նախագիծը, ոտքի վրա»,-հավելեց Մարգարյանը:









































