Նեպալում մոտ 1 մլն երեխաներ չեն կարող կրթությունը շարունակել, քանի որ դպրոցների շենքերը լրջորեն վնասվել են կամ ավերվել ապրիլի 25-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Տարերային աղետի հետևանքով ընդհատված պարապմունքները ծրագրվում է վերսկսել մայիսի 15-ից։
Հիմնադրամի տվյալներով՝ երկրում վնասվել կամ ոչնչացվել են մոտ 24 հազար դասասենյակներ։
Փորձագետները մտավախություն ունեն, որ երկրաշարժի հետևանքով կարող են սպառնալիքի տակ հայտնվել կրթական ոլորտի հաջողությունները, որոնց Նեպալը հասել է վերջին 25 տարիներին։ 1990 թվականից ի վեր տարրական կրթություն ստացած նեպալցիների թիվը 64-ից հասել է 95 տոկոսի։









































