«Պրոգրես Մ-27 Մ» բեռնատար տիեզերանավն այսօր վաղ առավոտյան այրվել է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածի վերևում։ Այս մասին հայտնում է «Ռոսկոսմոսի» մամլո ծառայությունը՝ փոխանցում է RT-ն։
Տիեզերանավի հետ կապված խոտանի հետաքննության արդյունքները կներկայացվեն մայիսի 13-ից ոչ ուշ՝ պետական հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո։
Արդիականացված «Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը բեռնատար տիեզերանավով արձակվել էր Բայկոնուրից՝ ապրիլի 28-ին։ Տիեզերանավի անջատումը կրիչի երրորդ աստիճանից անցել էր չնախատեսվածի պես։ Ստիպված էին եղել չեղարկել դրա հարակցումը Միջազգային տիեզերակայանին։ «Պրոգրեսը» վերահսկողության տակ վերցնելու ջանքերը հաջողությամբ չէին պսակվել։ Այն սկսել էր անկառավարելի կերպով շեղվել ուղեծրից։











































