«Կինս հիմա հիվանդանոցում է, պետք է վիրահատեն, սիրտը ստենտավորեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հավելելով, որ կնոջ առողջական վիճակը որդու սպանությունից հետո շատ վատ է. «էս 3 ամսվա մեջ կուտակվեց և հասավ վիրահատության, գիշերները ընդհանարապես չի կարողանում քնել , անընդհատ ասում էր. «վախ, սիրտս, վախ, սիրտս», ես անընդհատ արթուն եմ եղել, պառկած, հանգիստ վիճակում նույնիսկ վատանում էր, թող 4-ի ծնողներն էլ լսեն` Հայկազի ծնողների մոտ ինչ վիճակ է, իմ առողջական վիճակն էլ լավ չի, ուղղակի, ի՞նչ անեմ, ձայն չեմ հանում, երեխաներ կա, պիտի ապրենք»,-ասաց նա:
Արկադի Բարսեղյանը հիշեցրեց, որ հրապարակված վերջին փորձաքննությունից պարզ էր դարձել, որ մահը վրա է հասել կոկորդին հասցված վնասվածքի հետևանքով: Նա անընդունելի է համարում գործով կալանավորված Նորիկ Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հայտարությունը, թե կոկորդին նմանատիպ վնասվածք կարող է հասցվել թեկուզ մի հարվածից և հանգեցնել մահվան, և իբր այս փորձաքննության եզրակացությունից հայտնի է դառնում, որ այն վարկածը, թե Հայկազին ծաղրուծանակի են ենթարկել, չի համապատասխանում իրականությանը: «Դա հերքվում է, սուտ էր, ուղղակի հայտարարություն է արել, ես չգիտեմ գուցե Նորայրի և նրա ծնողների համար, ինչ-որ հանգստացնող ելույթ է եղել , բայց հերքվում է, դա մի հարվածից չէր կարող լինել, ընենցա ուզում արվի՝ իբր դա մի հոգի է արել, բայց ոչ, դա խմբակային է եղել և 4-ն էլ մասնակից են եղել դաժան սպանությանը»,-մանրամասնեց Հայկազ Բարսեղյանի հայրը:
Արկադի Բարսեղյանը գործով փաստաբաններին հորդորեց նմանտիպ հայտարարություններ չանել և իրենց էլ ավելի ցավ չպատճառել: Նա նաև ասասց, որ պիտի պատժվի նաև տղայի սպանության գլխավոր մեղավոր Գնել Թևոսյանի հայրը, նախկին գնդապետը ևս պետք է պատժվի, քանի որ սպանությունից հետո որդին զանգել է նրան և նա մինչ սպանության մասին բարձրաձայնելը` տեղում է եղել, ամեն ինչ գիտի. «Եթե մարդկային ինչ-որ արժանիքներ մնացել է իր մոտ, թող կանգնի, խոստովանի ՝ ի՞նչ է եղել, այդ գիշեր, պայքարը նրանում է, որ ինքը գիտի, ամեն ինչ իմացել ա, միչև հիմա թաքցնում է, ուզում է որդուն փրկի, մեկա չի փրկելու, իր և իր որդու համար աստծու առաջ փրկությունը այն կլինի, եթե նա կանգնի ճշմարտությունը ասի, եթե տղամարդկություն կա նրա մոտ և գնդապետի աստիճանի է հասել, ուրեմը հենց այնպես չի տրվել, եթե իրականում տրվել է` թող պատմի ինչ է եղել»,-շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում





































