Լեոնարդո Դի Կաբրիոն շատ բան կտար երկար սպասված և վաստակած «Օսկար» արձանիկի համար, իսկ այս արձանիկի շատ տերեր անտեսում են այն: Օրինակ՝ Նատալի Փորթմանն ընդհանրապես գաղափար էլ չունի, թե որտեղ է գտնվում այն արձանիկը, որը ստացել է 2010 թ. «Սև կարապը» ֆիլմի համար:
The Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել է, թե ինչու է այդքան անտարբեր մրցանակի նկատմամբ: «Կարծես այն ինչ-որ չհրկիզվող պահարանում է պահվում, չգիտեմ: Ես շատ երկար ժամանակ այն չեմ տեսել: Ես որդուս համար կարդացել եմ Աբրահամի մասին առածը, որտեղ ասվում է, որ հարկավոր չէ գնահատել կեղծ կուռքերին, այսինքն՝ հենց այդ ոսկեջրած մարդուն, որն էլ ցուցադրում է արձանիկը: Այն գնահատել, նշանակում է երկրպագել այդ կուռքերին: Այդ պատճառով էլ «Օսկարը» իմ դարակի վրա դրված չէ»,- բացատրել է աստղը:









































