Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

Քանի հազար հայի կյանքի գնով կպահպանվի Հալեպի հայկական գաղութը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի զրուցակիցն է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը:

Այսօր աշխարհասփյուռ հայության Հայաստանում, Սփյուռքում կարևոր մտահոգություններից առաջինը հալեպահայության ճակատագիրն է։ Մենք ամեն օր լսում ենք տագնապալի լուրեր։ Նոր ռմբահարումների, հայկական Հալեպի տարբեր հատվածներում նորանոր վիրավորների ու զոհերի  մասին   և անհանգիստ ենք։ Եվ ուզում ենք, որ անհանգստությունը փոխակերպվի կոնկրետ գործողությունների, որովհետև սիրիական ճգնաժամի սկզբնավորումից տարիներ ի վեր տարբեր նախաձեռնություններ, տարբեր տեսակետներ էին հնչում, թե ինչպես պետք է կարգավորել այս հարցը, ու Հայաստանը մշտապես հղում է անում համայնքի որոշումներին՝ կարծելով, որ համայնքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի, բայց ժամանակը գնալով կարծես ավելի ու ավելի տրոհեց այն, և գաղութն այսօր մնացել է տարբեր հաշվարկներով 20 000 մարդ, որոնցից միայն 5-6 հազարը դպրոցականներ, որոնց ուսումնական հերթական տարին ավարտվել է։ Ինչպե՞ս եք պատկերացնում ելքն այս իրավիճակից. մի կողմից՝ ՀՅԴ, որը հիմնական դերակատարն է այս համայնքում, մյուս կողմից՝ Կիլիկիո աթոռին պատկանող Բերիո հայոց թեմը, որի իրավասության տակ են Հալեպն ու հարակից շրջանները, և մյուս կողմից՝ Հայաստանը, համայն Սփյուռքը, հայությունը, որը կարծես ականջալուր չի այն առաջին անհրաժեշտության կարիքներին, որ այսօր սպասում է  Հալեպն ու հալեպահայությունը։

Ցավոք սրտի, ձեր բոլոր ասածներն իրականություն են։ Հալեպը հիմա ապրում է վերջին տարիների իր ամենավատ օրերը։ Արդեն մարտերը հասել են հայկական թաղամասեր, անմիջական ռմբակոծման են ենթակա, և համայնքը վտանգված է։ Դպրոցներն ու կառույցները ռմբակոծվում են ամեն օր։ Պետք է նախ Հալեպի իրավիճակի վերաբերյալ անելիքների մասին խոսելիս ընդունել, որ որևէ մեկը չէր ակնկալում, որ ամեն ինչ այսքան երկար կտևի։ Բոլորն էլ պատկերացնում էին, որ Իրաքի, Լիբանանի պատերազմների նման շատ կարճ տևողություն պետք է ունենա, և շուտով գետնի վրա իշխանությունները պետք է կարողանան իրենց հեղինակությունը վերադարձնել։ Եվ այդ սկզբունքով համայնքն ու իր կառույցները շեշտը դրեցին օգնության հասնելու վրա, որ կառչած մնան իրենց ծննդավայրին, ու որպես Հալեպի համայնք, որը պետք է ընդունել, որ Սփյուռքի սյուներից մեկն է եղել ու այդպիսին էր մինչև պատերազմի սկիզբը։ Եվ այդ կարգավիճակը կարող է շարունակվել։ Բայց, ցավոք սրտի, իրականությունն այլ է։ Զարգացումները շատ ավելի արագ ընթացան և ընթացան դեպի բացասականը, այլ ոչ դրականը։ Այսօր գտնվում ենք այն իրավիճակում, որը պատկերացնում եք։ Այս ուղղությամբ պետք է մեր մոտեցումները արմատական փոփոխության ենթարկենք։

Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն։

Սեպտեմբերի Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ժամանակ իմ ելույթում ես անդրադարձա, որ մենք անպայման համազգային միջոցներով պլան պետք է ունենանք։

Մինչև մենք համազգային որոշման գանք, հալեպահայությունն այնտեղ ռմբակոծության տակ է, և այսօր պետք է որոշումներ կայացնենք։ Հալեպահայության համայնքի պատասխանատուները՝ քաղաքական պատասխանատուները, ըստ էության՝ թույլ չեն տալիս խոսել մարդկանց տարհանելու անհրաժեշտության մասին։ Հայտնի է, որ այսօր Հալեպում մնացել են մարդիկ, ովքեր չունեն միջոցներ՝ մյուսների նման լքելու համայնքը։ Այս մարդկանց պետք է օգնության հասնի Հայաստանը և մարդիկ ու կազմակերպությունները, ովքեր ուղղակի կօգնեն նրանց տարհանումն իրականացնել իրենց միջոցներով, որովհետև մարդիկ չունեն սեփական հնարավորությունները։ Մենք չենք կարող ավելի բարձր դասել գաղութը, եկեղեցին, շենքերը, քան այդ մարդկանց կյանքերն են։ Մարդկանց պետք է ժամ առաջ տարհանել, օգնել, որպեսզի կարողանան դուրս գալ այդ իրավիճակից։

Մարդիկ արդեն դուրս գալիս են։ Նրանք, ովքեր հնարավորություն ունեն՝ մանավանդ նյութական, արդեն դուրս են եկել Հալեպից։ Մնացածը, դժբախտաբար, այն հատվածն է, որ կամ նյութական կարողություն չունի, որը մեծամասնությունն է, կամ էլ ընտանիքի իմաստով. այսօր ընտանիք տեղափոխելը շատ դժվար պրոցես է և մեծ ռիսկերի է ենթակա։ Եվ ամեն մարդ չէ, որ կարող է այդ ռիսկին դիմել։ Այստեղ մենք պետք է համազգային ծրագիր մշակենք։ Արդեն ուշացած ենք այս կետում։

Եվ այստեղ թերևս պետության՝ Հայաստանի հանձնառություններով պետք է շատ արագ քայլ իրականացնել։

Սա պետք է լինի համազգային պատասխանատվություն։ Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, որ հայկական պետության ուսերին սա շատ ծանր բեռ է՝ 12-20 հազար մարդ տեղափոխել Հայաստան։ Սա պետք է գիտակցենք։

Բայց մենք պետք է պատասխանատվություն ունենանք որպես պետություն։

Եվ ոչ միայն պետություն, նաև Սփյուռքի մեր բոլոր կառույցները։ Սա այն պահն է, երբ մենք կողք կողքի գալով, ձեռք ձեռքի տալով՝ պետք է ազատենք մեր հալեպահայությանը, ունենանք պլան, և դա իրագործելի լինի։ Որովհետև հալեպահայությունը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ։ Մենք իրավունք չունենք ձգձգել, նստած հետևել իրավիճակին։ Մենք անպայման պետք է իրագործելի ծրագիր ունենանք։ Այս պարագայում տնտեսական պատասխանատվություն պետք է ստանձնի նաև Սփյուռքը։

Եվ ինչո՞ւ է այսքան զգայուն տեղի քաղաքական պատասխանատուների համար այս խնդիրը։ Ես գիտեմ, որ մենք այնտեղ լրջագույն կալվածքներ ունենք, հայերն այնտեղ ներկայություն ունեն, և այդ ներկայությունը կարծես ապահովում էր հայության կարևոր ներդրումը Մերձավոր Արևելքում։ Սիրիան ամենակարևոր հանգրվանն էր հայության, և մենք նաև այդ երկրի առջև պատասխանատվություն ունենք, քանի որ 100 տարի առաջ նրանք մեզ ձեռք մեկնեցին, Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին օթևան տվեցին։ Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումներից հետո, Իրաքից հետո կորցնում ենք կարծես աշխարհաքաղաքական մեր հաջորդ հանգրվանը՝ Սիրիան։  Որպես երկրորդ դերակատար կուսակցություն՝ ՍԴՀԿն թերևս այսօր իր ներկայությունը պետք է ապահովի այսպիսի նախաձեռնություններով։

Հալեպահայության վիճակը կամ հալեպահայության ապագան որևէ կուսակցության մենաշնորհը չի կարող լինել։ Սա համազգային հարց է։ Մերձավոր Արևելքի մեր համայնքները տարբերվում են մյուս համայնքներից հետևյալ իմաստով։ Տասնյակ տարիներ շարունակ Հալեպը, Լիբանանը, Դամասկոսը եղան այն համայնքները, որոնք պատրաստեցին Սփյուռքի մտավորականությանը, պատրաստեցին կուսակցական կադրեր, կղերականներ։ Նայեք Սփյուռքի ավանդական որևէ մի կառույց և կտեսնեք, որ այնտեղ ղեկավարությունը Մերձավոր Արևելքից է։ Այստեղ ավելի ճնշող դերակատարություն ունի Հալեպի ապագան։ Վերացնել կամ տեր կանգնել Հալեպին որքանո՞վ է ճիշտ այս պահին, բայց զարգացումները բացասական են դժբախտաբար։ Հալեպը տեղահանելով Սփյուռքի համար մեծ հարված է լինելու։ Սա է գլխավոր պատճառը, որ բոլոր ղեկավար կառույցներն ուզում են հավատալ, որ հարցը պետք է լուծվի դրական ճանապարհով։ Սա է գլխավորը, բայց, դժբախտաբար, զարգացումները դեպի ավելի վատն են գնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում