Bentley ընկերությունը հրապարակել է իր նոր՝ Bentayga կրոսովերի տեսաթիզերը: Հոլովակում ցուցադրվում է նորույթի ներքին հարդարումը, որը, ենթադրաբար, շուկա դուրս կգա 2016 թ., հաղորդում է korrespondent.net-ը:
Տեսահոլովակից երևում է, որ մեքենան նոր սերնդի Audi Q7-ի ոճով ամբողջովին թվային սարքավորումների պանել, պրոյեկցիոն էկրան, գիշերատեսության տեսախցիկ և շարժիչը միացնելու սենսորային կոճակ կստանա:
Երևում է նաև, որ արագաչափը սահմանափակված է 320 կմ/ժ արագությամբ:
Նշվում է, որ բացի Bentayga-ից, Bentley-ն մտադիր է ևս մեկ կրոսովեր ստեղծել, սակայն ավելի փոքր չափերի: Այն պետք է ներկայացնեն մինչև ընթացիկ տասնամյակի վերջը:









































