Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Թուրք նախարարը կոչ է անում Իգդիրում Մեծամորի ԱԷԿ-ի դեմ բողոքի ակցիա անցկացնել

Թուրքիայում շարունակվում է Մեծամորի ատոմակայանի դեմ ուղղված արշավը: Հայկական ԱԷԿ-ի շահագործումը հերթական անգամ քննադատել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդզը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Յըլդըզը մասնակցել է Ստամբուլում մայիսի 6-ին մեկնարկած էներգետիկ ոլորտին նվիրված միջազգային համաժողովին, որի ժամանակ էլ ելույթ ունենալիս կրկին հիշեցրել է հայկական ատոմակայանի մասին: Թուրք նախարարը, ինչպես և նախկինում, նշել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակվի, քանի որ «վտանգավոր է»:

«Ես զարմանում եմ, թե ինչպես բնապահպանները նույն վերաբերմունքը չունեն Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ, ինչպես ունեին, օրինակ, Գեզի զբոսայգու ծառահատման ժամանակ»,-հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը և կոչ արել միասին բնապահպանական բողոքի ակցիա անցկացնել Իգդիրում՝ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման դեմ:

«Ատոմակայանը, որը մեր սահմանին այդքան մոտ է (16 կմ.- խմբ.), չի կարող շահագործվել միայն նրա համար, որ էլեկտրականություն է պետք: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր սահմանին մոտ գտնվող այս ատոմակայանը պետք է փակվի: Հայկական կողմը պնդում է, թե ատոմակայանը փակելով՝ առանց էլեկտրաէներգիա կմնա, սակայն, կարծում եմ, լուծումներ կգտնվեն»,- հայտարարել է Յըլդըզը՝ նշելով, որ հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգվել է, թեև այն պետք է փակվեր:

Նշենք, որ Թուրքիան դեռ չունի սեփական ատոմակայան: «Աքքույու» ատոմակայանը, որը դեռ կառուցման փուլում է, Թուրքիայի առաջին ատոմակայանն է և կառուցվում է Ռուսաստանի կողմից («Ռոսատոմ» ընկերություն)։ Սպասվում է, որ «Աքքույու» ԱԷԿ-ը կսկսի էլեկտրաէներգիայով ապահովել արդեն 2019 կամ 2020 թվականներին։ Ատոմակայանը կառուցվում է Մերսին նահանգի Աքքույու բնակավայրի հարևանությամբ` Միջերկրական ծովի ափին:

Ներկայումս թուրքերը, համագործակցելով Ճապոնական «Միցուբիշի» և Ֆրանսիայի «Արևա» ընկերությունների հետ, աշխատում են սևծովյան հատվածում երկրի երկրորդ ատոմակայանը կառուցելու ուղղությամբ, որից հետո ևս մի քանի ԱԷԿ կարող է կառուցվել, քանի որ Թուրքիայում էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկ կա։ Սևծովյան ափին երկրորդ ԱԷԿ-ի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թվականին։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Թուրքիայի երրորդ և չորրորդ ատոմակայանները ևս կարող է ռուսաստանյան կողմը կառուցել, սակայն այս հարցում պաշտոնական պայմանավորվածություններ դեռ չեն գրանցվել:

Հետաքրքիր է, որ Թուրքիան, չունենալով սեփական ԱԷԿ և դրանք կառուցելով՝ հաճախ է թիրախավորում Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ը: Քննադատելով հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը` Թուրքիան փորձում է այս հարցում միջազգային ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում