Հոլանդական ՊՍՎ-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի կապակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այս մասին գրում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:
Դեպայն անգլիական ակումբի կազմը կհամալրի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո:
21-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ, խփել 21 գոլ: Նա ՊՍՎ-ի կազմում դարձել է Հոլանդիայի առաջնության 2014/15թթ մրցաշրջանի չեմպիոն:









































