Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պուտինի հավատարիմ LifeNews-ի հայ հիմնադիր Աշոտ Գաբրիելյանովը փոխադրվել է Նյու Յորք՝ մշտական բնակության

Նրա հայրը մուլտի-միլիոնատեր մեդիամագնատ է, ով Վլադիմիր Պուտինին անվանում էր «ազգի հայր»: 24 տարեկանում հիմնադրելով LifeNews-ը՝ հրատապ լուրեր հաղորդելու և Կրեմլին շողոքորթելու շնորհիվ նա ձեռք է բերել մեծ հեղինակություն, հետևաբար և մեծ հարստություն, սակայն նաև պատվազրկություն՝ գրում է Քրիստոֆեր Միլլերը mashable.com-ում:

Տարածելով պոպուլիստական ուղերձներ և փնովելով Պուտինի հակառակորդներին ու ամերիկյան իմպերիալիզմը՝ նա և իր հայրը կառուցել են այնպիսի լրատվական կայսրություն, որին կնախանձեին բրիտանական մեդիամագնատները, և որի շնորհիվ նրանք հռչակվել են որպես ռուսաստանյան Մերդոկներ:

Բայց մի ակնկալեք Աշոտ Գաբրիելյանովին, ով հիմա 26 տարեկան է, գտնել մոսկովյան էլիտար թաղամասերում: Նա ապրում է Բրուքլինում:

Twitter-ում և Instagram-ում, որտեղ նա ունի տասնյակ հազարավոր հետևորդներ, լուսանկարներ է ավելացնում Բրուքլինի կամրջին հեծանիվ քշելիս և Ֆորտ Գրինի «ձմեռային հրաշքների աշխարհում արթնանալիս»:

Այս շաբաթ՝ մի օր կեսօրին, իր մուգ արևային ակնոցներով, մոխրագույն Abercrombie & Fitch վերնաշապիկով և New Balance մարզակոշիկներով նա փորփրում էր իր iPhone-ը և խոսում Վիլյամսբուրգի տանիքային խնջույքների վերաբերյալ իր տածած սիրո մասին՝ չնայած նա խոստովանեց, որ «հիփսթերների» մեծ սիրահար չէ՝ շարունակում է Միլլերը:

Նա Բրուքլին է տեղափոխվել մարտին և այնտեղ ձեռք բերել նոր բջջային լրատվական հավելված։

Babo-ն՝ այդ բջջային ծրագիրը, որի միջոցով քաղաքային լրագրողները կապ են հաստատում լրատվական կազմակերպությունների հետ, LifeNews-ին հնարավորություն է տվել ձեռք բերելու ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին հետախույզ Էդվարդ Սնոուդենի՝ Ռուսաստանում նոր կյանք սկսելուց հետո արված առաջին լուսանկարները՝ սուպերմարկետի գնումների ձեռնասայլակը քշելիս:

LifeNews-ի բարգավաճումը հնարավոր դարձավ վերջին՝ դեռևս անհայտ սենսացիոն նորությունների համար մեծ գումարներ վճարելու նրա պատրաստակամության շնորհիվ՝ լինեն դրանք սպանությունների սարսափելի պատկերներ, թե հայտնի մարդկանց սեքստինգային սկանդալներ:

Գաբրիելյանովը գաղտնի ինֆորմացիա տվողներին և քաղաքային լրագրողներին, որոնցից կազմակերպությունը ստանում է իր սենսացիոն լուրերը, կատակով անվանում է «գործակալներ»:

Գաբրիելյանովը դա անվանում է «զվարճալի»՝ ընդունելով, որ իր ստացած նորությունների որոշ մասը ձեռք են բերվում ապօրինաբար:
Բայց նրա հաջողությունը հավանաբար շատ հայրեր ունի:

Լայն տարածված կարծիք կա, որ LifeNews-ը սերտորեն համագործակցում է ռուսական գաղտնի ծառայությունների հետ, և որ Կրեմլին հետաքրքրող ինֆորմացիա հրատարակելուն որպես պատասխան նա ստանում է իր լուրերից շատերը:

Երբ Գաբրիելյանովին հարցնում են ռուսական գաղտնի ծառայությունների հետ այդ ենթադրյալ կապերի մասին, նա պատասխանում է, որ երբեք չի տեսել որևէ գործակալի իր գրասենյակ մտնելիս, բայց ընդունում է, որ հնարավոր է՝ LifeNews-ը իր լուրերի որոշ մասը ստացած լինի Ռուսաստանի անվտանգության ծառայություններից: Երբ բացատրության համար նրա վրա ճնշում են գործադրում, նա հաճախ փոխում է մեկնաբանությանը՝ ասելով, թե ինքը նկատի չուներ մարդկանց հատուկ ծառայություններին, այլ «քաղաքացիական անվտանգության ծառայություններին»:

Ամեն դեպքում, LifeNews-ը Ռուսաստանում ամենից շատ մեջբերվող լրատվամիջոցն է:

Ավելի վաղ ընկերությունը օգնություն է ստացել Պուտինի հին ընկերներից, ովքեր 80 միլիոն դոլար են ներդրել News Media ընկերության մեջ, որը ղեկավարում է ավագ Գաբրիելյանովը՝ Արամը: Ընկերության ունեցվածքը ներառում է «Իզվեստիան»՝ նախկին խորհրդային կառավարության պաշտոնաթերթը, այլ լրատվականներ և երեք համացանցային կայքեր:

LifeNews-ը և Գաբրիելյանովները Ռուսաստանում հանրածանոթ անուններ են: Նրանց շուրջ աղմուկն ու տարաձայնությունները հրապարակողին դարձրել են հսկայական դերակատար ռուսական մեդիայում:

Հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի դեպքերով LifeNews-ը հաղորդում կազմակերպեց «քաղաքական փորձագետ-վերլուծաբանի» մասնակցությամբ, ով ասում էր, որ սպանությունը Միացյալ Նահանգների ձեռքի գործն է՝ հակառուսական օրակարգը խորացնելու նպատակով:

Երբ Malaysia Airlines Flight 17 ինքնաթիռն Ուկրաինայում օդում խփեցին, որի զոհ դարձավ 298 մարդ, LifeNews-ը առաջինն էր, որ ցուցադրեց ծխացող ավերածությունը: Սկզբում այն հաղորդեց, որ ռուսամետ ապստամբ զինյալները խփել են ուկրաինական ռազմական ինքնաթիռ: Երբ պարզ դարձավ, որ դա այդպես չէ, ալիքը փոխեց իր պատմությունը՝ հրամցնելով այն պատմությունը, որին Մոսկվայից դուրս շատ քչերն են հավատում՝ իբր ինքնաթիռը խփել են ուկրաինական ռազմական ինքնաթիռները: (Կիևն ու Արևմուտքը ասում են՝ ինքնաթիռը խոցել են ռուսամետ անջատողականները՝ օգտագործելով Ռուսաստանից մատակարարված Buk հրթիռային համակարգը):

Իր այդ լուսաբանմամբ LifeNews-ը մեղադրվեց ատելություն սերմանելու մեջ:

Գաբրիելյանովը գտնվում է Ուկրաինայի սև ցուցակում, որտեղ LifeNews-ը արգելված է: Իսկ Գաբրիելյանովն էլ իր հերթին հիացած չէ ուկրաինական իշխանություններով: Երբ նրանք բերման ենթարկեցին LifeNews-ի երկու լրագրողների, ովքեր հաղորդում էին երկրի արևելքում անցած մայիսի հակամարտության մասին (Գաբրիելյանովի խոսքերով՝ «առևանգում»), նա Կիևի կառավարությանը «ահաբեկիչներ» որակավորումը տվեց:

Փետրվարին Ռուսաստանում Կրեմլի ստվերի տակ գնդակահարեցին ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ LifeNews-ը արդեն ամիսներ շարունակ հայտարարում էր, որ Նեմցովը պետության թշնամի է և Արևմուտքի հովանավորության ներքո գտնվող հինգերորդ շարասյան միջոցով ձգտում է տապալել Պուտինի վարչակարգը:

Նրա ընդդիմադիր ընկերները մեղադրեցին պետական հեռուստատեսությանը, ինչպես նաև LifeNews-ին ռազմական և ազգայնական կրքեր բորբոքելու մեջ, որը հանգեցրեց Նեմցովի մահվան:

Սակայն LifeNews-ի մասին ինչ կարծիք էլ ունենաս՝ Գաբրիելյանովին չի հետաքրքրում: «Դու կարող ես ատել կամ սիրել այն, բայց կարևորը՝ այն հաջողակ է»,- ասում է Գաբրիելյանովը՝ մինչ թեման փոխելը:

Ashot Gabrelyanov 03

https://igcdn-photos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/t51.2885-15/11116611_1612306338987738_1877874896_n.jpg

https://igcdn-photos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/t51.2885-15/11195679_451557905015565_829755582_n.jpg

http://rack.3.mshcdn.com/media/ZgkyMDE1LzA1LzAzL2E1L2FzaG90X2dhYnJlLjU0YWVhLnBuZwpwCXRodW1iCTk1MHg1MzQjCmUJanBn/f249ed73/fae/ashot_gabrelyanov_01b_1024.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում