Իրաքյան ոստիկանության առնվազն 50 աշխատակից է զոհվել երկու պայթյունների հետևանքով, որոնք որոտացել են Թիքրիթից արևելք։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ը։
Հաղորդվում է, որ պայթեցվել են երկու ականապատված ավտոմեքենաներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականի ընթացում Իրաքում ահաբեկչական գործողություննրի հետևանքով զոհվել է մոտ 12.3 հազար մարդ, ավելի քան 23 հազարը վիրավորվել են։









































