Friday, 07 06 2024
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ

Հայաստան. հեռանկարի ու դառը իրականության բախում

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են ստորագրել առևտրի ու ներդրումների համաձայնագիր, որի նպատակը երկու երկրների տնտեսական կապերի խթանումն է: Պարզ ասած՝ Հայաստան ամերիկյան ներդրումների հոսքը: Այդ տեսանկյունից Միացյալ Նահանգներն արտահայտվել է երևի թե առավելագույնս պարզ՝ ներդրողներին հնարավոր չէ հրամայել գալ Հայաստան, պետք է Հայաստանը գրավի նրանց, գրավիչ դարձնի տնտեսական միջավայրը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը պետք է քաղաքական կարևոր բարեփոխումներ իրականացնի, կայացնի համակարգային փոփոխությունների միտված առանցքային որոշումներ:

Հայ-ամերիկյան համաձայնագրի բովանդակությունը հրապարակված չէ, և հարց է առաջանում՝ կա՞ն արդյոք համակարգային փոփոխություններին առնչվող հայաստանյան հանձնառություններ դրանում: Եթե չկան, ապա համաձայնագիրը վստահաբար կարելի է դնել գզրոցում և ժամանակ առ ժամանակ ընդամենը փոշին թափ տալ վրայից: Եթե կան, ապա այդ դեպքում էլ գզրոցից խուսափելու համար հարկավոր են երաշխիքներ առ այն, որ ամրագրված խնդիրները կվերածվեն իրական գործի: Այստեղ հեռանկարները հակասության մեջ են մտնում իրականության հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ պետք է ստորագրվի համաձայնագիրը Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ընթացքում, Սերժ Սարգսյանը մեկնելու է անմիջապես Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, այսինքն՝ գագաթնաժողովին:

Եվրասիական տնտեսական միությունը պարզապես կառույց չէ, այն վերպետական կառույց է, հետևաբար դրա կայացրած որոշումները, սահմանած կարգն ու կանոնակարգերը պարտադիր են Հայաստանի կատարման համար: Որպես տնտեսական բնույթի վերպետական միություն, Եվրասիական միության հատկանիշներից մեկն էլ այն է, որ սահմանափակվում են անդամ երկրների հարաբերությունները երրորդ երկրների հետ կամ բարդացվում են դրանք, որպեսզի ներքին միասնական տնտեսությունը լինի ավելի պաշտպանված և այսպես ասած՝ գրավիչ: Հասկանալի է, որ Եվրասիական տնտեսական միության դեպքում այս ամենն առավել առանձնակի նշանակություն ունեցող խնդիր է:

Մի կողմ թողնելով այդ միության իրական բնույթը, բովանդակությունը, անդամների միջև առկա հիմնարար խնդիրները՝ արձանագրենք, որ Եվրասիական տնտեսական միության համար երրորդ երկրների հանդեպ սահմանափակումներն ունեն առավել կարևոր նշանակություն, քանի որ զուտ տնտեսական պոտենցիալով կառույցն ինքը գրավչություն չունի: Այսինքն՝ եթե այլ միությունների պարագայում սահմանափակումները, այսպես ասած, հարակից քայլեր են, և առանցքայինը ներքին տնտեսական պոտենցիալն ու գրավչությունն է, որի դեպքում նույնիսկ երրորդ երկրների հետ սահմանափակումները զգալիորեն վերանում են՝ ինչպես Եվրամիության պարագայում, ապա այստեղ՝ ԵՏՄ-ում, քանի որ ներքին գրավչություն չկա, բնական է, որ կազմակերպությունն իր անդամներին ու իր տնտեսական տիրույթը պետք է պահի երրորդ երկրների հետ հարաբերությունների հնարավորինս շատ սահմանափակումներով:

Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունը իր գործունեությունը սկսել է այդ շեշտադրումով և անկասկած շարունակելու է առնվազն այնքան, քանի դեռ չունի ներքին տնտեսական, գրավիչ, մրցունակ դաշտ: Իսկ այդպիսի դաշտ ունենալու հեռանկարները ԵՏՄ շրջանակում չեն երևում մի շարք հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ տեխնոլոգիական հետամնացությունը, համակարգային կոռումպացվածությունը, անդամ երկրների միջև հակասությունների բազմությունը: Սա նշանակում է, որ քանի կա ԵՏՄ-ն, շեշտը դրվելու է երրորդ երկրների հանդեպ սահմանափակումների վրա: Իսկ նկատի առնելով այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում ամենաթույլ և խոցելի անդամն է, որը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, պետք է ենթադրել, որ Հայաստանի համար երրորդ երկրների հետ հարաբերությունների սահմանափակման ներկայիս աստիճանն ու հետագա հնարավոր ավելացման վտանգը բավական իրական ու շոշափելի է:

Այդ տեսանկյունից էլ հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք ԵՏՄ համակարգում հայտնված Հայաստանը կարող է դեմ գնալ այդ համակարգի տրամաբանությանը և իր տարածքում իրականացնել համակարգային փոփոխություններ, որոնք միտված են լինելու երրորդ երկրների, իսկ ավելի կոնկրետ՝ առավել առաջադեմ, առաջատար տնտեսա-քաղաքական համակարգերի հետ գործակցությանը, այդ առավել առաջատար համակարգերից ներդրումային հոսքերի ապահովմանը: Ի վերջո, հետադեմ համակարգերի միավորում հանդիսացող Եվրասիական տնտեսական միությունը երրորդ երկրների հետ հարաբերությունների արգելքներ սահմանում է գերազանցապես առաջատար, առաջադեմ, արդիական տնտեսա-քաղաքական աևմտյան համակարգից «պաշտպանվելու», իրականում, իհարկե, այդ համակարգին հակադրվելու, այդ համակարգին դիմակայելու համար:

Այսինքն՝ մի կողմից ստացվում է, որ Հայաստանը պայմանագիր է ստորագրում առաջադիմության հետ՝ ներդրումների ներգրավման, առևտրային հարաբերությունների ընդլայնման մասին, մյուս կողմից՝ հանդիսանում է առաջատար, արդիական համակարգին հակադրվելու համար ստեղծված հետադեմ համակարգի առաջ պայմանագրային պարտավորություններով կապված անդամ: Կարո՞ղ է Հայաստանը լուծել այդ հակասությունը, որը բացի տնտեսա-քաղաքական լինելուց, ըստ էության նաև քաղաքակրթական է: Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների պայմանագրի արդյունավետությունը, հետագա կյանքը կախված է լինելու այդ խնդրի լուծումից, որը սակայն չի երևում որևէ կերպ:

Առանցքայինն այն է, որ ԱՄն հետ նոր համաձայնագրից Հայաստանին անհրաժեշտը՝ պետական շահի տեսանկյունից, լոկ առևտրային հարաբերությունների ծավալի ընդլայնումը չէ: Այդ հարցում չի բացառվում Եվրասիական սողանցքերի առկայություն: ԱՄՆ հետ նոր պայմանագրում Հայաստանի շահը պետք է լինի տեխնոլոգիական, համակարգային արդիականացման ենթակառուցվածքի, կապուղիների ձևավորումը, որոնցով Հայաստան կգան առաջատար, արդիական աշխարհի տեխնոլոգիաներն ու մշակույթը, Հայաստանը կդառնա այդ աշխարհի մաս՝ այդտեղից բխող առավելություններով և պատասխանատվությամբ, որոնք միասին կազմում են միջազգային անվտանգության կարևոր առանցք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում