Թուրքական Radikal թերթը գրում է, որ Բելգիայի ծայրահեղական աջ Flaman Vlaams Belang-ը ապրիլի 10-ին տեղի ունեցած կուսակցական համագումարում ներկայացրել է մի պաստառ, որում պատկերված են եղել եվրոպական երկրների դրոշները:
Բացի այդ, դրանում պատկերվել են Մարոկկոյի և Թուրքիայի դրոշները խորհրդանշող կարմիր և Արևմտյան Եվրոպայի երկրները խորհրդանշող սպիտակ ոչխարներ:
Պաստառում ի ցույց է տրվել, թե ինչպես է սպիտակ ոչխարը, աքացի տալով, կարմիր ոչխարին վռնդում Եվրոպայից:
Սա առաջացրել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան խոր դժգոհությունը, որի տարածած հայտարարության մեջ նշված է.
«Այդ ռասիստական բնույթի պաստառն օտար երկրների հանդեպ թշնամություն է տարածում, և Բելգիայի օրենքներով սրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն»:









































