ՄԱԿ-ում Եմենի մշտական ներկայացուցիչ Խալեդ Ալ-Յեմանին նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կարճ ժամկետներում երկիր ցամաքային զորքեր մտցնելու խնդրանքով։ Նա նման խնդրանքը պարզաբանել է երկիրը փրկելու ցանկությամբ։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Հստակեցվում է, որ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է նախևառաջ Ադեն և Թաիզ քաղաքներում։
ՄԱԿ ԱԽ-ն դեռևս չի ծրագրում որևէ գործողություններ ձեռնարկել՝ կապված խնդրանքի հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԱԽ-ում մայիսին նախագահող Լիտվայի մշտական ներկայացուցչությանը։ Առաքելությունում նշել են, որ համապատասխան հայցը ստացվել է և կքննարկվի։









































