Երգչուհի Ժասմինը Մոլդովայում իր ամուսնու` Իլան Շորի քրեական հետապնդումը սխալ և քաղաքական խաղ է համարում: Նա հույս է հայտնել, որ այդ ամենը սխալմունք է, և միջադեպը կհարթվի: Այս մասին գրում է TASS-ը:
«Մոլդովայի իրավապահ մարմինների գործողությունները հսկայական սխալ եմ համարում, իսկ նրա շուրջ մամուլում և հասարակությունում տարածված քարոզը` պիտակավորող, խտրականություն դնող և ակնհայտ քաղաքական խաղ»,- ասել է երգչուհին:








































