Ֆինանսական աղետը պատուհասել է ամերիկյան ավտոարդյունաբերության կենտրոն համարվող Դեթրոյթ քաղաքի տնտեսությանը: Այս մասին ասվում է Միչիգան նահանգի կառավարության հատուկ հանձնաժողովի՝ փետրվարի 19-ին հրապարակած հաշվետվությունում՝ հայտնում է Associated Press-ը:
Մանրամասն ուսումնասիրելով քաղաքի տնտեսական վիճակը, 327 մլն դոլարի հասնող բյուջետային դեֆիցիտը՝ փորձագիտական առաքելությունը եկել է այն եզրակացության, որ ներկայում Դեթրոյթի խնդրի վերաբերյալ միանշանակ և գոհացուցիչ լուծում չկա:
Փորձագետների թիմը հավաքել էր նահանգապետ Ռիկ Սնայդերը՝ 2012-ի դեկտեմբերին: Հանձնաժողովն իր հաշվետվությունում առաջարկում է հավելյալ ղեկավարություն նշանակել՝ քաղաքը ճգնաժամից դուրս բերելու ռազմավարություն մշակելու համար: Այժմ հանձնաժողովը պատասխանի է սպասում: