Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ ցանկանում է ապագայում գլխավորել իտալական «Լացիո»-ն, տեղեկացնում է ANSA-ն:
«Ես շատ ընկերներ ունեմ Հռոմում: Օրերից մի օր կդառնամ «Լացիո»-ի գլխավոր մարզիչը: Հանդես եմ եկել «Ատլետիկո»-ում և այժմ հանդիսանում եմ այս թիմի գլխավոր մարզիչը:
Հուսով եմ, որ այդպես կլինի նաև «Լացիո»-ի հետ: Կյանքն է այդպիսին: Վստահ եմ, որ կգլխավորեմ այն ակումբները, որտեղ ժամանակին ես հանդես եմ եկել»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:









































