Friday, 07 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի

Զբոսաշրջիկներն ակտիվորեն հետաքրքրվում են Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանկյանի հայաստանյան երթուղիներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Best travel» տուրիստական ընկերություն մենեջեր Անիկա Յազիչյանը:

Հայաստանը զբոսաշրջիկներին ինչո՞վ է գրավում և զբոսաշրջության առումով  ինչպիսի՞ իրավիճակ է :

Հայաստանն աշխարհում ընկալվում է տարբեր կերպ: Առաջին առանձնահատկությունն այն է, որ ունի հարուստ պատմություն: Մենք ունենք պատմամշակութային հարուստ արժեքներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ և որն էլ հենց տուրիզմի զարգացման թիվ մեկ նախադրյալն է համարվում: Մեզ մոտ տուրիստներ ունենում ենք առաջինը ՌԴ-ից, հետո շատ են գալիս Եվրոպայի զարգացած երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից: Կախված խմբերի տեսակներից, մենք առաջարկում ենք նրանց բազմատեսակ ծառայություններ: Հիմնականում մեր մշակույթով են հետաքրքրված: Նրանց ավելի հետաքրքրում են մեր եկեղեցիները: Հայաստանը լինելով առաջին քրիստոնեական երկիրը, բոլորին գրավում է իր առաջին եկեղեցիներով, ինչպես նաև բրենդն է համարվում Արարատը, ծիրանը, նուռը:

Ի՞նչ խնդիրներ են առաջանում զբոսաշրջիկի համար Հայաստանում:

Խնդիրներն այնքան էլ շատ չեն: Միայն կարող եմ նշել բիոզուգարանների բացակայությունը: Մնացածից շատ գոհ և վառ տպավորություններով են վերադառնում մեր երկրից:

Վերջին շրջանում շատ տուրիստներ եկան կապված 100-ամյակի միջոցառումների հետ: Հյուրանոցային խնդիրներ արդյո՞ք առաջացել էին:

Մի քիչ խնդիրներ եղան, քանի որ հյուրանոցների պակաս լինելու պատճառով, երբեմն տուրիստները չէին կարողանում համարներ ամրագրել: Սակայն զբոսաշրջիկների թիվը շատ էր.  կային զբոսաշրջիկներ, որոնց ամենասզկբից ավելի շատ  հետաքրքրում էին հոսթելները, քան հյուրանոցները: Ավելի շատ հյուրանոցների առկայության դեպքում ավելի շատ զբոսաշրջիկներ կունենայինք Հայաստանում:

Գնային քաղաքականության առումով զբոսաշրջիկների համար Հայաստանը թա՞նկ է, թե՞ մատչելի: Ի՞նչ խնդիրներ են առաջանում սկսած տաքսիից մինչև այլ ծառայություններ:

Մեր ամենամեծ խնդիրը Հայաստանի ճանաչելիության բացակայության մակարդակն է, քանի որ շատ արտասահմանցիներ Հայաստան չեն գալիս այն պատճառով, որ ոչ թե մեզ մոտ գները բարձր են, այլ այն պատճառով, որ Հայաստանի մասին ընդհանրապես գաղափար չունեն: Եվ մեր նպատակն է աշխարհին ներկայացնել պատշաճ մակարդակով:

Վերջին շրջանում Սերժ Թանկյանի համերգը, Քիմ Քարդաշյանի այցը  որքանո՞վ նպաստեցին մեր զբոսաշրջության զարգացմանը: Կա՞ն արդեն իսկ Հայաստանով հետաքրքրվողներ, որից ելնելով մենք կարող ենք ասել՝ որոշակի ազդեցություն գործեց զբոսաշրջության վրա:

Իհարկե, շատ մեծ պլյուս էր դա մեր ազգի համար, քանի որ Վրաստանից, Ռուսաստանից շատերը եկել էին Հայաստան զուտ Սերժ Թանկյանի համերգին մասնակցելու համար: Շատերը հետաքրքրվում էին թե երբ է համերգը լինելու, ասում էին` մենք կգանք, անպայման կմասնակցենք:

Իսկ Քարդաշյանի՞ մասով: Օրինակ, նրան այստեղ հող են նվիրել և նա պատրաստվում է տուն կառուցել:

Բոլորը հետաքրքրված էին Քարդաշյանի երթուղիներով: Բոլորին հետաքրքրում էր, թե որտեղ է ընթրել Քիմ Քարդաշյանը, ինչ ուղղություններով է գնացել և  ասում են «մենք նույնպես կցանկանայինք այդ ուղղություններով տուր ունենալ»: Հենց հիմա էլ նրա երթուղիների թեման շարունակվում է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ ՝ տեսանյութում:        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում