«Օրենսդիր մարմինը ևս մեկ անգամ օրենք խախտելով՝ օրենք ընդունեց: Պրոցեդուրալ մի քանի խախումներ են տեղի ունեցել»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա հաղորդմամբ՝ օրենքի այս նախագիծը կառավարության օրենքների նախագծում չի եղել, բացի այդ՝ այն կից փաստաթղթեր պետք է ունենար տնտեսական ու իրավական հետևանքների մասին՝ «խախտումներն ակնհայտ էին, և դա արեց ԱԺ-ն»:
«Այս օրենքի մեջ, բացի ֆինանսական խութերից, կա շատ ավելի լուրջ հիմնախնդիր: Այն երկրները, որտեղ գտնվում են և կարող են գտնվել ՀՀ քաղաքացիները՝ որպես աշխատողներ, այդ երկրների հետ համաձայնության մասին, որ նրանց մոտ մուծվող եկամտահարկի մի մասը պետք է վերադարձվի Հայաստան, խոսք չկա»,- հավելեց նա:
Պատգամավորի կարծիքով՝ նման դրվածքը նորմալ է, և շատ երկրներ ունեն նման օրենքներ, բայց խնդիրը կայանում է նրանում, թե այդ երկիրը, որտեղ քո քաղաքացիները աշխատում են, համաձա՞յն է:







































