Փետրվարի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը բանակցություններ են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երվրոպական ծառայության արտաքին գործերի մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Վրաստանի վերաբերյալ որոշ հարցեր և ԵՄ-ՌԴ քաղաքական երկխոսության խնդիրներ:
«Մենք ՌԴ ԱԳ ղեկավար Լավրովի հետ ունեցել ենք կառուցողական և բաց մտքերի փոխանակում: Մենք քննարկել ենք մի շարք քաղաքական հարցեր»,-ընդգծել է Էշթոնը՝ ամփոփելով հանդիպումը: