Կրասնոդարի կենտրոնում ավելի քան տասը կանգառ զարդարվել է Իոսիֆ Ստալինի դիմանկարների պաստառներով, որոնք նվիրված են Հաղթանակի 70-ամյակին, հաղորդում է Interfax-ը:
Կոմունիստական կուսակցության ծրագրի համաձայն՝ գեներալիսիմուսի պատկերը պետք է հետպատերազմական սերունդներին հիշեցներ Մեծ հայրենական պատերազմի տարիներին Ստալինի դերի մասին: Դրանից բացի, ցուցապաստառներում պատկերված են «Հայրենական պատերազմի» շքանշանն ու «Գեորգիևյան» ժապավենը:
Ավելի վաղ «Մեմորիալ» իրավապաշտպան միության ներկայացուցիչները պահանջել էին Ստալինի դիմանկարները Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ չօգտագործել և օրենսդրորեն արգելել նրա հանրային փառաբանումը:








































