Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է DW-ն:
«Վաղվա հանդիպմանը մոտենում ենք վստահությամբ: Մենք գիտենք այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղալու են մեր դեմ: Չենք պատրաստվում պաշտպանվել ամբողջ խաղի ընթացքում:
Ցավոք սրտի, մենք դուրս մնացինք Գերմանիայի Գավաթի խաղարկությունից: Չեմպիոնների լիգան միակ մրցաշարն է, որտեղ մենք դեռ կարող ենք հաղթել:
Տեր Ստեգենը հիանալի դարպասապահ է ամեն առումներով: Կարծում եմ, որ նա կարող է վերադառնալ մեր հավաքականի ճամբար»,- հայտարարել է Նոյերը:







































