Դորտմունդի «Բորուսիա»-ն ձեռք է բերել «Բոխում»-ի կիսապաշտպան Ատական Կարազորի տրանսֆերը, տեղեկացնում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
18-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ կտեղափոխվի ամռանը և հանդես կգա ակումբի երկրորդ թիմում:
Նշվում է, որ Կարազորը «Բորուսիա»-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Հավելենք, որ ամռանը «Բորուսիա»-ն կգլխավորի Տոմաս Տուխելը:








































