Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Հայերից մեծ աջակցություն եմ ստանում. Թուրքիայի խորհրդարանի պատգամավորության հայ թեկնածու

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորության թեկնածու, ազգությամբ հայ լրագրող, վերլուծաբան Մարգար Եսայանը թուրքական «Սաբահ» թերթի հետ զրուցել է պատգամավոր դառնալու իր որոշման, Թուրքիայի հայերի շրջանում իր թեկնածության վերաբերյալ արձագանքների և այլնի մասին:

Խոսելով անցյալի և ներկայի Թուրքիայում հայերի վիճակի մասին՝ Եսայանը նշել է, որ «իր մանկության տարիներին հայերը կարող էին առաջ գնալ միայն առևտրի և մի փոքր էլ գիտական ոլորտներում, սակայն այլ ոլորտները նրանց առաջ փակ էին, իսկ մեր օրերում հնարավորություն կա տարբեր ոլորտներում ինքնադրսևորվել»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել ԱԶԿ-ն, հայ թեկնածուն նշել է, որ «այն միակ քաղաքական ուժն է Թուրքիայում, ով իթթիհատական (երիտթուրքական) կողմնորոշում չունի»:

«Եթե ընտրեի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, ապա ինքս ինձ կկործանեի: Իսկ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն ինձ հիասթափեցրել է: Տեսնում եմ, որ ժողովրդավարության տեսանկյունից ԱԶԿ-ն այլընտրանք չունի»,- նշել է Եսայանը:

Անդրադառնալով իր առաջադրման հարցում հայերի վերաբերմունքին՝ Եսայանը նշել է, որ «հայ համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերում իր թեկնածությանը»:

«Շատ լարված նախընտրական աշխատանքներ ենք իրականացնում: Այցելում եմ հայկական հիմնադրամներ, կառույցներ, զրուցում մարդկանց հետ: Շատ մեծ աջակցություն ունեմ»,- նշել է Եսայանը՝ հավելելով, որ ԱԶԿ-ին աջակցում է «երեսունն անց հայերի զգալի մասը, մինչդեռ ավելի փոքր տարիքի հայերի վրա որոշակի ազդեցություն են թողել Գեզիի դեպքերը, սակայն վերջիններիս փորձում են համոզել հակառակը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում