Շանհայում բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր հարազատներին արգելել են քաղաքում մասնավոր բիզնեսով զբաղվել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ շուտով այդ միջոցառումը կարող է ներդրվել ամբողջ Չինաստանում:
Նոր կանոնների համաձայն՝ քաղաքային դեպարտամենտների, շրջանային վարչությունների և դատարանների ղեկավարները պարտավոր կլինեն Կոմունիստական կուսակցությանը հաշիվ տալ իրենց երկրորդ կեսի և երեխաների աշխատանքի մասին: Այդ տեղեկությունը հրապարակավ ներկայացնել պետք չէ:









































