Բեռլինի բանկոմատները մնացել են առանց կանխիկ գումարի: Պատճառը տեղի ինկասացիոն ցրիչների գործադուլն է, հայտնում է Bloomberg-ը:
«Ես չեմ կարող ասել, թե գործադուլը երբ կավարտվի: Հնարավոր է՝ այսօր, հնարավոր է՝ 1 ամիս անց. ամեն ինչ կախված է ընկերության ռեակցիայից»,- հայտարարել է ինկասատորների Ver.di արհմիության խոսնակը:
Նա նշել է, որ բազմաթիվ բանկոմատներ արդեն մնացել են առանց կանխիկի:
Գործակալությունը նշում է, որ գործադուլները Գերմանիայում սկսել են հաճախակիանալ, ինչպես Իտալիայում ու Ֆրանսիայում է:









































