Թուրքիայի Սիվաս նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վիրավորվել է 50 մարդ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Տուժածների մեծ մասը թուրքական բուհերից մեկի ուսանողներ են։ Նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Տուժածների վիճակը գնահատվում է կայուն։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։








































